«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Վիտալի Բալասանյան. Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի առաջադրումը ծիծաղելի է

Վիտալի Բալասանյան. Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի առաջադրումը ծիծաղելի է
28.01.2019 | 15:54

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կարծում է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի առաջադրումը ծիծաղելի է:

«Հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Ոնց եք պատկերացնում այսօր Նիկոլ Փաշինյանը տապալի սահմանադրական կարգը, որ նորից մնա վարչապետ: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանություն չի: Իշխանությունում գտնվող մարդը ինչու պետք է տապալի սահմանադրական կարգը», նշել է Բալասանյանը: Նրա խոսքով, բանակը չի ներգրավվել 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Նրա խոսքով, 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որը ցանկացած երկրում կգնան այդ քայլին: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, ասել է նա:


Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պնդմանը, որ մարտի 1-ին զինծառայող էր սպանվել արտակարգ դրություն մտցնելու համար, Բալասանյանն ասել է, որ ամոթ է, չի կարելի այդպիսի բան ասել: «Նրանք, ովքեր նման բան են ասում, կարճ ժամանակ անց վատ վիճակի մեջ են ընկնելու», ասել է նա:

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ